«Ես ինձ վերադաստիարակել կամ ինձ վերադաստիարակելու հնարավորություն ոչ մեկին չեմ տա». Գրիգորի Լեպս
Հասարակություն
Ռուսաստանի ժողովրդական արտիստ Գրիգորի Լեպսը մեկնաբանել է 20-ամյա Ավրորա Կիբայի հետ հարաբերությունների դադարեցումը՝ ակնարկելով բաժանման հնարավոր պատճառները։ KP.RU-ի փոխանցմամբ՝ երգիչը չի բացառել, որ ապագայում կարող է վերականգնել հարաբերությունները, սակայն հերքել է այն պնդումները, թե ինքն է «կորցրել» հարսնացուին։ «Ես ոչինչ չեմ կորցրել։ Ինձ են կորցրել», — հայտարարել է Լեպսը։
Երգիչը նշել է, որ ունի կյանքի հստակ սկզբունքներ, որոնք այլևս չի պատրաստվում փոխել։ «Ես ինձ վերադաստիարակել կամ ինձ վերադաստիարակելու հնարավորություն ոչ մեկին չեմ տա», — ընդգծել է նա՝ փաստացի ակնարկելով, որ տարաձայնությունները կարող էին կապված լինել աշխարհայացքային տարբերությունների հետ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կիբայի հետ բաժանման ֆոնին Լեպսի համերգների հաճախելիությունը նվազել է՝ հատկապես կանանց շրջանում հնչած քննադատությունների պատճառով։ Shot-ի տվյալներով՝ Կրասնոդարում, Ստավրոպոլում և Եսենտուկիում ունեցած ելույթներից երգիչը վաստակել է շուրջ 57 միլիոն ռուբլի՝ հնարավոր 70 միլիոնի փոխարեն։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին