Լավրովը Իրանի արտգործնախարարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը
Աշխարհ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և նրա իրանցի գործընկեր Աբբաս Արաղչին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված զինված ագրեսիայից հետո, հայտնում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։
«Քննարկվել են Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից չհրահրված զինված ագրեսիայից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակի զարգացումները։ Ընդգծվել է, որ նման գործողությունները խաթարում են միջազգային իրավունքի հիմնարար նորմերը և ծանր հետևանքներ ունեն ամբողջ Մերձավոր Արևելքի համար։ Այս դիրքորոշումը հստակորեն կրկնել է Ռուսաստանի ներկայացուցիչը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում», - նշված է նախարարության կայքում։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին