Ֆրանսիան հավանություն չի տալիս ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններին Իրանի դեմ․ Մակրոն
Աշխարհ
Ֆրանսիան չի կարող հավանություն տալ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններին Իրանի դեմ․ դա միջազգային իրավունքի խախտում է, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Միացյալ Նահանգները և Իսրայելը որոշել են ռազմական գործողություն սկսել։ Այն իրականացվել է միջազգային իրավունքի շրջանակներից դուրս, ինչը մենք չենք կարող արդարացնել», - ասել է Մակրոնը ազգին ուղղված իր ուղերձում։
Ուղերձը հեռարձակվել է Ելիսեյան պալատի պաշտոնական կայքում։
Ֆրանսիայի առաջնորդի խոսքով՝ Մերձավոր Արևելքում երկարատև խաղաղությունը հնարավոր է միայն դիվանագիտության միջոցով։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն