Որ քաղաքում կհուղարկավորվի Իրանի գերագույն առաջնորդը
Աշխարհ
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին կհուղարկավորվի իր հայրենի Մաշհադ քաղաքում, հաղորդում է Fars գործակալությունը։
Ըստ իրանական լրատվամիջոցների՝ հանգուցյալ իրանցի առաջնորդի հիշատակի արարողության կազմակերպման համար պատասխանատու պաշտոնյաները ներկայում երկրի մայրաքաղաքում ժողովրդական հրաժեշտի արարողության ծրագիր են մշակում։ Միջոցառման մանրամասները, ներառյալ՝ ամսաթիվը և մանրամասն ծրագիրը, պաշտոնապես կհայտարարվեն հաստատվելուց հետո։ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին ծնվել է Մաշհադ քաղաքում։ Նրա հայրը՝ այաթոլլա Սեյեդ Ջավադ Խամենեին, թաղված է Իմամ Ռեզայի սրբավայրի «Թոհիդխանե» (հետին դահլիճում)։ Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին ռազմական գործողություն սկսեցին Իրանի դեմ։ Հարվածներն ուղղված էին Իրանի մայրաքաղաք Թեհրանին և երկրի խոշորագույն քաղաքներին։ Հարվածներից անմիջապես հետո Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարեց լայնածավալ պատասխան գործողության մասին։ Ըստ տեղեկությունների՝ Իրանը հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր է արձակել Իսրայելի և Բահրեյնի, Հորդանանի, Կատարի, Քուվեյթի, ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի ամերիկյան ռազմաբազաների վրա։ Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակման հետևանքով սպանվել են նաև Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Մարտի 2-ին «Հըզբոլլահը» ևս մտավ Իսրայելի դեմ պատերազմի մեջ։ Իսրայելը հայտարարեց շարժման դեմ հարձակման մեկնարկի մասին։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին