Ֆրանսիան կործանիչներ է տեղակայել Մերձավոր Արևելքի երկրներում․ Մակրոն
Աշխարհ
Ֆրանսիան Մերձավոր Արևելքի դաշնակից երկրների օդանավակայաններում տեղակայել է Rafale կործանիչներ, հրթիռային պաշտպանության համակարգեր և ռադարներ՝ լարվածության սրման ֆոնին, հայտարարել է նախագահ Էմանուել Մակրոնը։
«Բացի արդեն իսկ առկա զենքերից, Ֆրանսիան վերջին ժամերին (Մերձավոր Արևելքի դաշնակից երկրների) օդանավակայաններում տեղակայել է Rafale կործանիչներ, հրթիռային պաշտպանության համակարգեր և ռադարներ, և մենք կշարունակենք աջակցություն ցուցաբերել այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է», - ասել է Մակրոնը ազգին ուղղված իր ուղերձում։
Ուղերձը հեռարձակվել է Ելիսեյան պալատի պաշտոնական կայքում։ Նա հավելել է, որ այն դաշնակիցները, որոնց հետ Ֆրանսիան ունի ռազմական համաձայնագրեր, ինչպիսիք են Կատարը, Քուվեյթը և ԱՄԷ-ն, կարող են հույսը դնել Ֆրանսիայի աջակցության վրա։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին