Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն շուտով կսկսի լցանավերի ուղեկցումը Հորմուզի նեղուցով
Աշխարհ
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը, անհրաժեշտության դեպքում, հնարավորինս շուտ կսկսեն լցանավերի ուղեկցումը Հորմուզի նեղուցով, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Իրանի հեղափոխական պահապանների կորպուսի հրամանատար Իբրահիմ Ջաբարին ավելի վաղ սպառնացել էր այրել Հորմուզի նեղուցով անցնող ցանկացած նավ։
«Անհրաժեշտության դեպքում ԱՄՆ ռազմածովային ուժերը հնարավորինս շուտ կսկսեն լցանավերի ուղեկցումը Հորմուզի նեղուցով», - գրել է Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին