ԱՄՆ-ը հայտարարել է, որ Պարսից ծոցում իրանական ոչ մի նավ չի մնացել
Աշխարհ
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ղեկավար, ծովակալ Բրեդ Քուփերը պնդել է, որ Պարսից ծոցում իրանական նավեր չեն մնացել։
«Այսօրվա դրությամբ Պարսից ծոցում, Հորմուզի նեղուցում կամ Օմանի ծոցում ոչ մի իրանական նավ չկա, և մենք չենք կանգնի։ Մենք կշարունակենք իրականացնել դինամիկ թիրախավորման գործողություններ»,-հայտարարել է Քուփերը։
Մարտի 2-ին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանում) սպառնացել է «այրել» Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարող ցանկացած տանկեր։ Այս հայտարարությունն արել է ԻՀՊԿ հրամանատարի խորհրդական, գեներալ-մայոր Էբրահիմ Ջաբարին։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին