«Հայկական ժամանակ». ՀՀԿ-ն կհաղթի՞
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանը երեկ մեր թղթակցի հարցին ի պատասխան ասել է, թե ԱԺ առաջիկա ընտրությունների արդյունքում, ըստ իրեն, ՀՀԿ-ն կպահպանի իր առաջատար դիրքերը, այսինքն՝ ընտրություններում հաղթանակ կտանի:
Բոստանջյանի նման գնահատականը առնվազն տարօրինակ է, որովհետև իր կուսակցությունը վերջին ամիսներին մշտապես հայտարարում է ապագա ԱԺ-ում մեծամասնություն ունենալու իր վճռականության և հավակնությունների մասին: Բոստանջյանի նման դիրքորոշումը կարող է կապված լինել Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան նախորդ օրը տեղի ունեցած հանդիպման հետ, որտեղ, ըստ որոշ լուրերի, ԲՀԿ ղեկավարը համաձայնել է առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ կապված իր հավակնությունները տեղավորել կոալիցիոն հուշագրի շրջանակներում: Մեր տեղեկություններով, Գ. Ծառուկյանի տրամադրությունների վրա բացասաբար է ազդել հատկապես Բանգլադեշցի Համոյի ձերբակալությունը, ինչից հետո ԲՀԿ ղեկավարը մտադիր է բավարարվել նրանով, ինչ իրեն կառաջարկվի: Ի դեպ, Բոստանջյանի գնահատմամբ, ԱԺ ընտրությունների արդյունքում երկրորդ տեղը կգրավի ԲՀԿ-ն, երրորդը՝ Հայ ազգային կոնգրեսը»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ