NewsNation․ Արաբական երկրները զգուշացրել են ԱՄՆ-ին Իրան զորքեր ուղարկելու անհրաժեշտության մասին
Աշխարհ
Վաշինգտոնի դաշնակից արաբական երկրները զգուշացրել են ԱՄՆ-ին, որ եթե ռազմական գործողություններ սկսվեն, կարող է անհրաժեշտ լինել զորքեր ուղարկել Իրան, և գործողությունը կտևի երկար, հաղորդում է NewsNation-ի լրագրող Քելլի Մեյերը՝ հղում անելով իր աղբյուրին։
«Մերձավոր Արևելքի մի պաշտոնյա ինձ ասաց, որ արաբ դաշնակիցները հարձակումներից առաջ զգուշացրել են ԱՄՆ-ին, որ եթե նրանք ռազմական գործողություններ սկսեն, հավանական է, որ ԱՄՆ-ը ստիպված կլինի զորքեր ուղարկել Իրան, և գործողությունը կտևի երկար», – գրել է նա X-ում։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նախկինում հայտարարել էր, որ ԱՄՆ-ը ներկայումս չի պլանավորում ցամաքային գործողություն Իրանում, սակայն ԱՄՆ նախագահը չի բացառում այս տարբերակը իր նպատակներին հասնելու համար։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին