Սենատորը բացահայտել է Թրամփի ծրագրերը Իրանում
Աշխարհ
Մասաչուսեթսից դեմոկրատ սենատոր Էդ Մարկին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չունի Իրանի հետ ռազմական հակամարտությունը դադարեցնելու ծրագիր և երկիրը ներքաշում է Մերձավոր Արևելքում նոր, երկարատև պատերազմի մեջ։
Սենատորի խոսքով՝ նա այս եզրակացությանն է հանգել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ օրենսդիրների համար փակ դռների հետևում կայացած ճեպազրույցին մասնակցելուց հետո։
«Ես հենց նոր դուրս եկա Իրանի վերաբերյալ գաղտնի ճեպազրույցից, և դա պարզապես հաստատեց այն, ինչ մենք արդեն գիտեինք», - ասել է Մարկին իր X սոցիալական ցանցի էջում տեղադրված տեսաուղերձում։
Կոնգրեսականի խոսքով՝ Թրամփը սկսել է «անօրինական պատերազմ, և նա այսօր այն ավարտելու ծրագիր չունի»։ Նա նաև պնդել է, որ ԱՄՆ վարչակազմը մոլորեցնում է հանրությանը Իրանի կողմից ենթադրյալ սպառնալիքի վերաբերյալ։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին