Ռուսաստանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները Իրանի դեմ անվանել է ագրեսիա
Ռուսաստան
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացվող լայնածավալ ռազմական գործողությունները հանդիսանում են չսադրած ագրեսիայի ակտ։ Այդ մասին նա ասել է ճեպազրույցի ընթացքում։
Զախարովայի խոսքով՝ տեղի ունեցողը չի կարելի պարզապես անվանել Մերձավոր Արևելքում հերթական լարվածություն կամ իրավիճակ Իրանի շուրջ։ Նրա գնահատմամբ՝ խոսքը վերաբերում է Վաշինգտոնի և Թել Ավիվի կողմից Իրանի դեմ իրականացվող ագրեսիային, որն աստիճանաբար վերածվում է ավելի լայնածավալ ճգնաժամի։
Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը նաև ընդգծել է, որ հակամարտության շարունակական սրումը կարող է բերել տարածաշրջանում իրավիճակի ավելի լուրջ ապակայունացման և մեծացնել միջազգային լարվածությունը։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին