Ջիջի Հադիդը «առանց գլխի» հայտնվել է Love ամսագրի շապիկին
Աշխարհ
Ամերիկացի հայտնի մոդել Ջիջի Հադիդը անսովոր ֆոտոշարքով է հայտնվել Love նորաձևության ամսագրի շապիկին։ Լուսանկարը հրապարակվել է մոդելի Instagram էջում։
30-ամյա մանեկենուհին նկարում ներկայացել է դեղին, մարմնին կպչուն կիսաշրջազգեստով՝ կենտրոնում կտրվածքով, ինչպես նաև թափանցիկ, պոլկա-դոտ նախշերով բլուզով։ Նրա ձեռքին եղել է սև պայուսակ, սակայն լուսանկարի ամենաուշագրավ դետալը այն է, որ մոդելի գլուխը կադրից «անջատված» է և շրջված վիճակում դրված է աստիճանների վրա՝ մի փոքր հեռու մարմնից։
Ֆոտոշարքը իրականացվել է լուսանկարիչ Սեբաստիան Ֆաենայի կողմից և անմիջապես մեծ արձագանք է առաջացրել սոցիալական ցանցերում։ Ավելի վաղ՝ 2025 թվականի նոյեմբերին, Ջիջի Հադիդը ևս մեկ աղմկահարույց ֆոտոշարք էր իրականացրել Miu Miu բրենդի համար՝ լուսանկարվելով առանց տաբատի։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը