Պուտինը Կրեմլում կհանդիպի Հունգարիայի ԱԳ նախարարի հետ
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 4-ին Կրեմլում կհանդիպի Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոյի հետ։ Այդ մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Պեսկովի խոսքով՝ հունգարացի դիվանագետը գտնվում է Մոսկվայում աշխատանքային այցով, որի շրջանակում նախատեսված է հանդիպում Ռուսաստանի նախագահի հետ։ Կողմերը քննարկելու են մի շարք երկկողմ և տարածաշրջանային հարցեր։
Հանդիպման ընթացքում նախատեսվում է անդրադառնալ նաև «Դրուժբա» նավթատարով մատակարարումների խնդրին, որոնք, ըստ ռուսական կողմի, արգելափակվել են Ուկրաինայի կողմից։ Ավելի վաղ Սիյարտոն հայտարարել էր, որ եթե Հունգարիայում խորհրդարանական ընտրություններում հաղթի գործող վարչապետ Վիկտոր Օրբանը, ապա Կիևի ֆինանսական հնարավորությունները կարող են սպառվել ավելի շուտ, քան Բուդապեշտի նավթային պաշարները։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին