Վոլոչկովան պաշտպանել է Սլավային՝ սկանդալային համերգից հետո
Հասարակություն
Ռուս բալերինա Անաստասիա Վոլոչկովան պաշտպանել է երգչուհի Սլավային (իսկական անունը՝ Անաստասիա Սլանևսկայա), որի շուրջ սկանդալ էր ծագել Պենզայում տեղի ունեցած համերգից հետո։ Վոլոչկովան Instagram-ում հրապարակված տեսանյութում քննադատել է երգչուհու հասցեին հնչող մեղադրանքները։
Բալերինայի խոսքով՝ Սլավայի հասցեին հնչող քննադատությունները անարդար են, քանի որ հանդիսատեսը հաճախ չի հասկանում, թե որքան ծանր է արտիստների աշխատանքը։ Նա ընդգծել է, որ երգչուհին առանձնանում է իր անկեղծությամբ և «իրական» լինելու շնորհիվ՝ ի տարբերություն բազմաթիվ այլ կատարողների։
Ավելի վաղ համերգի հանդիսատեսները հայտարարել էին, որ Սլավան բեմ է դուրս եկել ենթադրաբար ոչ սթափ վիճակում և դժվարությամբ էր կանգնում ոտքի վրա։ Սկանդալը շարունակվել էր նաև կուլիսներում։ Հետագայում երգչուհին սոցիալական ցանցերում տեսանյութ էր հրապարակել՝ նշելով, որ վատ էր զգում իրեն և բեմ էր բարձրացել միայն այն պատճառով, որ համերգի չեղարկման դեպքում կարող էր վճարել շուրջ երկու միլիոն ռուբլի տուգանք։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին