Կասեցվել է «Նարարտ» ՍՊԸ-ի լցակայանի հեղուկ գազի վաճառքը
Հասարակություն
ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական գործողությունների շրջանակում, քաղաքացու դիմումի հիման վրա, հեղուկացված ածխաջրածնային գազի և բենզինի մանրածախ վաճառքով զբաղվող «ՆԱՐԱՐՏ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ ք․ Երևան, Սևանի 2, 2) հայտնաբերվել են խախտումներ։
Ստուգմամբ պարզվել է, որ ընկերությունը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոցներ, որի արդյունքում կասեցվել է հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։ Արձանագրված իրավախախտումների համար տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին