Պուտինը հայտարարել է Ռուսաստանում էքստրեմիստական հանցագործությունների աճի մասին
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ երկրում վերջին մեկ տարվա ընթացքում աճել է էքստրեմիստական բնույթի հանցագործությունների թիվը։ Այս մասին նա ասել է Ներքին գործերի նախարարության կոլեգիայի նիստում։
Պուտինի խոսքով՝ իրավապահ մարմինները պետք է ավելի ակտիվ պայքարեն ծայրահեղականության և արմատական գաղափարների տարածման դեմ։ Նա ընդգծել է, որ նման հանցագործությունները վտանգ են ներկայացնում հասարակական կայունության և երկրի անվտանգության համար։
Ռուսաստանի նախագահի հայտարարության համաձայն՝ անհրաժեշտ է ուժեղացնել կանխարգելիչ աշխատանքը, ինչպես նաև ակտիվորեն բացահայտել և կանխել նման գործողությունները կազմակերպող խմբերը։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին