Adidas-ի բաժնետոմսերը կտրուկ ընկել են՝ շահույթի կանխատեսման պատճառով
Աշխարհ
Գերմանական սպորտային հսկա Adidas ընկերության բաժնետոմսերը կտրուկ նվազել են՝ մոտ 7 տոկոսով այն բանից հետո, երբ հրապարակվել է ընկերության 2026 թվականի շահույթի կանխատեսումը։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Ընկերության ներկայացրած տվյալները չեն արդարացրել շուկայի սպասումները։ Կանխատեսումների համաձայն՝ 2026 թվականին Adidas-ը կարող է ստանալ շուրջ 2,3 միլիարդ եվրո շահույթ, իսկ շահութաբերությունը կկազմի 8,5–8,8 տոկոս, ինչը ցածր է ընկերության նախատեսած 10 տոկոս ցուցանիշից։
Ընկերությունում նշում են, որ շահույթի նվազման հիմնական պատճառներից են ԱՄՆ-ի կողմից ներմուծման մաքսատուրքերի աճը և դոլարի թուլացումը, որոնք կարող են նվազեցնել Adidas-ի եկամուտները մոտ 400 միլիոն եվրոյով։ Այնուամենայնիվ, ընկերությունը ակնկալում է, որ 2027 և 2028 թվականներին վաճառքները կրկին կաճեն։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին