Գիտնականները բացահայտել են ինսուլտի անսպասելի ռիսկի գործոն
Հասարակություն
Գիտնականները պարզել են, որ անտառային հրդեհների հետևանքով առաջացող ծխից օդի որակի կարճաժամկետ վատթարացումը կարող է բարձրացնել ինսուլտի առաջացման հավանականությունը։ Հետազոտության արդյունքները ներկայացվել են Ամերիկյան նյարդաբանության ակադեմիայի (AAN) տարեկան հանդիպման ժամանակ։
Հետազոտողները ուսումնասիրել են 2023 թվականի ամռանը ԱՄՆ հյուսիսարևելքում գրանցված ուժեղ ծխամածությունը, որը առաջացել էր Կանադայում տեղի ունեցած խոշոր անտառային հրդեհների հետևանքով։ Նրանք համեմատել են Նյու Ջերսի նահանգում օդի աղտոտվածության տվյալները և նույն ժամանակահատվածում գրանցված ինսուլտի դեպքերը։ Պարզվել է, որ օդի բարձր աղտոտվածության օրերին ինսուլտի դեպքերի միջին թիվը հասել է օրական 1,25-ի՝ մաքուր օդի օրերի 0,93-ի փոխարեն։
Բացի այդ, օդի աղտոտվածության բարձր մակարդակի պայմաններում հիվանդների մոտ ավելի հաճախ գրանցվել են ինսուլտի ծանր ձևեր՝ ներառյալ հեմոռագիկ ինսուլտները և խոշոր զարկերակների վնասումները։ Գիտնականների կարծիքով՝ հատկապես վտանգավոր են ծխի մեջ առկա մանր մասնիկները (PM2.5), որոնք կարող են խորացնել հիվանդության ընթացքը և երկարացնել հիվանդների բուժումը հիվանդանոցում։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին