Պուտինը լուծում է առաջարկել Ռուսաստանում ոստիկանների պակասի խնդրի համար
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ երկրում ոստիկանության համակարգում շարունակում է պահպանվել կադրերի լուրջ պակասը, և դրա լուծման համար նախատեսվում է բարձրացնել ոստիկանների աշխատավարձերը։ Այս մասին նա խոսել է ՆԳ նախարարության կոլեգիայի նիստում, փոխանցում է РИА Новости-ն։
Պուտինի խոսքով՝ արդեն ընդունվել են մի շարք որոշումներ, որոնք ուղղված են ներքին գործերի մարմինների համալրմանը և համակարգում աշխատողների սոցիալական ապահովվածության բարձրացմանը։ Նախագահը նշել է, որ անհրաժեշտ է ուժեղացնել ՆԳՆ աշխատակիցների նյութական խթանումը՝ ոլորտը ավելի գրավիչ դարձնելու համար։
Նրա առաջարկած լուծումներից մեկը նաև Ուկրաինայի դեմ պատերազմի (Ռուսաստանում՝ «հատուկ ռազմական գործողություն») վետերանների ակտիվ ներգրավումն է ոստիկանության ծառայության մեջ։ Պուտինի կարծիքով՝ նախկին զինվորականները կարող են ուժեղացնել ոստիկանության շարքերը և օգնել լուծել կադրային ճգնաժամը։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին