Նավթի գները աճել են Իրանի շուրջ սրվող հակամարտության ֆոնին
Տնտեսություն
Համաշխարհային շուկայում նավթի գները աճել են մոտ 1 տոկոսով, քանի որ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացված հարվածները խաթարել են Մերձավոր Արևելքից էներգակիրների մատակարարումները։ Reuters-ի տվյալներով՝ Brent տեսակի նավթի գինը հասել է 82,31 դոլարի մեկ բարելի համար, իսկ ամերիկյան WTI նավթը՝ 75,19 դոլարի։
Մասնագետների կարծիքով՝ նավթի շուկայի հիմնական շարժիչ ուժը ներկայումս մնում է ԱՄՆ–Իրան հակամարտությունը։ Վերլուծաբանները նշում են, որ գների աճը կարող է շարունակվել, քանի դեռ լարվածության նվազման հստակ նշաններ չկան։ Իրանի պատասխան հարվածները արդեն թիրախավորել են տարածաշրջանի էներգետիկ ենթակառուցվածքները, մինչդեռ Մերձավոր Արևելքը ապահովում է աշխարհի նավթի արտադրության մոտ մեկ երրորդը։
Լարվածությունը հատկապես զգացվում է Հորմուզի նեղուցում, որով անցնում է աշխարհի նավթի և հեղուկացված բնական գազի մոտ մեկ հինգերորդը։ Տարածքում նավթատար նավերի երթևեկությունը փաստացի դադարել է։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում ԱՄՆ ռազմածովային ուժերը կարող են ուղեկցել նավթատարներին նեղուցով, որպեսզի ապահովեն ծովային առևտրի անվտանգությունը։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին