Ռուս «կոշտ գծի» կողմնակիցները պահանջում են ուժեղացնել պատերազմը Ուկրաինայում Թրամփի քայլերից հետո
Ռուսաստան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իրանի դեմ իրականացված ռազմական գործողությունները լուրջ անհանգստություն են առաջացրել ռուսական քաղաքական և անվտանգության շրջանակների «կոշտ գծի» ներկայացուցիչների շրջանում։ Reuters-ի հաղորդմամբ՝ նրանցից շատերը կարծում են, որ Վաշինգտոնը թիրախավորում է Մոսկվայի դաշնակիցներին և այժմ կոչ են անում Ռուսաստանին հրաժարվել Ուկրաինայի շուրջ խաղաղ բանակցություններից ու ուժեղացնել ռազմական գործողությունները։
Ռուս ազգայնական գործիչներ և ազդեցիկ ռազմական բլոգերներ հայտարարել են, որ ԱՄՆ-ին վստահել չի կարելի, իսկ Իրանի շուրջ զարգացումները ցույց են տալիս, որ Վաշինգտոնը պատրաստ է ուժով փոխել քաղաքական ռեժիմներ։ Նրանց կարծիքով՝ Ռուսաստանը պետք է ավելի կոշտ դիրքորոշում որդեգրի Ուկրաինայի հարցում և չհույս դնի ամերիկյան միջնորդությամբ բանակցությունների վրա։
Միևնույն ժամանակ Կրեմլը փորձում է պահպանել հավասարակշռված դիրքորոշում։ Մոսկվան քննադատել է ԱՄՆ-ի գործողությունները՝ դրանք անվանելով «չարդարացված ագրեսիա», սակայն չի անցել Թրամփի անձնական քննադատության և շարունակում է հույս ունենալ, որ ԱՄՆ նախագահը կարող է դեր ունենալ Ուկրաինայի պատերազմի կարգավորման հարցում։ Վերլուծաբանները նշում են, որ Իրանի շուրջ ճգնաժամը կարող է նաև որոշակի օգուտ բերել Ռուսաստանին՝ օրինակ նավթի գների հնարավոր աճի միջոցով։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին