Ռուսաստանը Ֆրանսիայի միջուկային ծրագրի ընդլայնումը համարում է սպառնալիք
Աշխարհ
Ռուսաստանը հայտարարել է, որ Ֆրանսիայի միջուկային զինանոցը ընդլայնելու նախաձեռնությունը ապակայունացնող քայլ է և կարող է վտանգ ներկայացնել Մոսկվայի համար, հայտնում է Reuters-ը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ եվրոպական մի շարք երկրներ կարող են մասնակցել Ֆրանսիայի միջուկային զսպման ծրագրերին և զորավարժություններին։ Ֆրանսիան և Գերմանիան ստեղծել են նաև համատեղ աշխատանքային խումբ՝ զսպման քաղաքականությունը քննարկելու նպատակով։
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան նշել է, որ այս քայլը նշանակում է ՆԱՏՕ-ի միջուկային ներուժի ընդլայնում, որը հնարավոր ռազմական հակամարտության դեպքում կարող է կիրառվել Ռուսաստանի դեմ։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ հայտարարել է, որ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի միջուկային զինանոցը պետք է ներառվի ապագա բանակցություններում՝ գլոբալ միջուկային հավասարակշռության շուրջ, հատկապես «New START» պայմանագրի ավարտից հետո։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին