Ռուսաստանն ու Չինաստանը դատապարտել են ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները Իրանի դեմ
Համաշխարհային Մամուլ
Ռուսաստանն ու Չինաստանը քննադատել են ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացված ռազմական գործողությունները՝ կոչ անելով դադարեցնել հարվածները և կանխել հակամարտության հետագա սրումը։ Չինաստանի արտգործնախարար Վան Ին հեռախոսազրույցում Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարին հայտնել է, որ Պեկինը դեմ է ռազմական գործողություններին և պահանջում է անհապաղ դադարեցնել հարձակումները։ Այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։
Չինական կողմը նշել է, որ ռազմական գործողությունները սկսվել են այն պահին, երբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունները որոշ առաջընթաց էին գրանցել։ Վան Իի խոսքով՝ ուժի կիրառումը չի կարող լուծել խնդիրները և միայն խորացնում է տարածաշրջանային լարվածությունը՝ ստեղծելով երկարաժամկետ վտանգավոր հետևանքներ։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր հերթին հայտարարել է, որ Մոսկվան որևէ ապացույց չի տեսել, թե Իրանը ձգտում է միջուկային զենք ստեղծել։ Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունները կարող են հակառակ արդյունք ունենալ և նույնիսկ խթանել միջուկային զենքի տարածումը տարածաշրջանում։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին