Իրաքը հայտնել է ամերիկյան անօդաչու թռչող սարքի կործանման մասին
Աշխարհ
Ամերիկյան անօդաչու թռչող սարք է կործանվել Իրաքի Սալահ ադ-Դին նահանգում, հաղորդում է «Շաֆաք» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Իրաքի անվտանգության մարմինների աղբյուրին։
«Ամերիկյան անօդաչու թռչող սարքը կործանվել է Սալահ ադ-Դին նահանգի հյուսիսային մասում գտնվող Ալ-Ալամ շրջանում», - ասել է աղբյուրը։
Գործակալությունը հայտնում է, որ ստացված լուսանկարների հիման վրա, Իրաքում կործանված ինքնաթիռը, ենթադրաբար, MQ-9 Reaper էր։
Այս մոդելի մեկ անօդաչու թռչող սարքի գնահատված արժեքը կազմում է 34 միլիոն դոլար։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին