Ռուսաստանի Պետդումայում հաստատել են, որ որոշ պատգամավորների iPhone հաշիվները արգելափակվել են
Ռուսաստան
Ռուսաստանի Պետդումայի մի շարք պատգամավորներ իսկապես բախվել են iPhone սարքերում Apple հաշիվների արգելափակման խնդրին։ Այս մասին հայտնել է պատգամավոր Սվետլանա Ժուրովան՝ մեկնաբանելով առաջացած իրավիճակը։
Նրա խոսքով՝ որոշ պատգամավորներ ստիպված են եղել հաստատել իրենց ինքնությունը՝ հաշիվ մուտք գործելու համար ներկայացնելով անձնագրի կամ այլ անձը հաստատող փաստաթղթի պատճենը։ Ժուրովան նաև նախազգուշացրել է, որ նման իրավիճակից կարող են օգտվել խարդախները՝ մարդկանցից պահանջելով անձնագրային տվյալներ կամ SMS-ով ուղարկված կոդեր։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Apple-ը սահմանափակումներ է կիրառել Ռուսաստանում՝ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով, ինչի հետևանքով որոշ օգտատերեր բախվել են գնումների և բաժանորդագրությունների սահմանափակումների։ Միևնույն ժամանակ նշվում է, որ Ռուսաստանում Apple տեխնիկայի գները նույնպես աճել են՝ ԱՄՆ-Իրան հակամարտության պատճառով առաջացած լոգիստիկ խնդիրների ֆոնին։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին