Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) Իրանում ռադիոակտիվ նյութերի արտանետման որևէ վտանգ չի տեսնում
Աշխարհ
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) իր տրամադրության տակ գտնվող արբանյակային պատկերների վերլուծությունից հետո հայտնել է, որ Իրանում ռադիոակտիվ նյութերի արտանետման վտանգ ներկայումս չկա, քանի որ ռադիոակտիվ նյութեր պահող օբյեկտները չեն վնասվել։
«Արբանյակային վերջին պատկերների վերլուծության հիման վրա ԱԷՄԳ-ն որևէ վնաս չի հայտնաբերել միջուկային նյութեր պահող իրանական օբյեկտներում, ուստի ներկայումս ռադիոակտիվ նյութերի արտանետման վտանգ չկա։
Սպահանի միջուկային օբյեկտի մոտ գտնվող երկու շենքերի վնասը տեսանելի է։ Նաթանզի օբյեկտում մուտքերի մոտ նոր վնաս չի հայտնաբերվել նախկինում գրանցված վնասից հետո։ Այլ միջուկային օբյեկտներում, այդ թվում՝ Բուշերի ատոմակայանում, վնաս չի հայտնաբերվել», - ասվում է գործակալության հայտարարության մեջ։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին