Նիդեռլանդները կարող է ռազմական նավ ուղարկել Միջերկրական ծով
Աշխարհ
Նիդեռլանդները քննարկում է Ֆրանսիայի խնդրանքով Միջերկրական ծով ռազմածովային նավ ուղարկելու հարցը՝ «Շառլ դը Գոլ» ավիակիրին աջակցելու համար, ասվում է Նիդեռլանդների արտաքին գործերի և պաշտպանության նախարարների խորհրդարանին ուղղված նամակում։
Նամակի համաձայն՝ Ֆրանսիան մարտի 3-ին խնդրել է Նիդեռլանդներին աջակցել ֆրանսիական «Շառլ դը Գոլ» ավիակիրին, որը Միջերկրական ծովի արևելքում գտնվող ավիակիրների հարվածային խմբի մաս է կազմում։
Խնդրանքը վերաբերում է Բալթիկ ծովում ավիակիրների հարվածային խմբի մաս կազմող «Էվերտսեն» հակաօդային պաշտպանության ֆրեգատի պաշտպանական տեղակայմանը։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին