Շրի Լանկան շարունակում է որոնումները իրանական նավի խորտակման վայրում
Աշխարհ
Շրի Լանկայի ռազմածովային ուժերը շարունակում են որոնողական-փրկարարական աշխատանքները իրանական նավի խորտակման վայրում, հայտարարել է Շրի Լանկայի ռազմածովային ուժերի խոսնակ Բուդհիկա Սամպաթը։
Ավելի վաղ Շրի Լանկայի արտաքին գործերի նախարար Վիջիտա Հերաթը հայտնել էր, որ Շրի Լանկայի ռազմածովային ուժերը և ռազմաօդային ուժերը օգնություն են ցուցաբերել խորտակվող իրանական ռազմածովային նավին, և նավի վրա գտնվողներից առնվազն 30 մարդ տեղափոխվել է կղզու հիվանդանոց։
«Մենք գտանք ջրի մեջ լողացող մարդկանց և փրկեցինք նրանց։
Հետագայում, հետաքննությունից հետո, պարզեցինք, որ նրանք պատկանում էին իրանական նավի անձնակազմին։ Մենք նրանց արագ տեղափոխեցինք Կարապիտիայի հիվանդանոց, որտեղ նրանք բուժում են ստանում», - Newswire-ը մեջբերել է ռազմածովային ուժերի խոսնակի խոսքերը մամուլի ասուլիսում։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին