Իսրայելի դիվանագետը առաջարկել է Թրամփին ու Նեթանյահուին տալ Խաղաղության Նոբելյան մրցանակ
Համաշխարհային Մամուլ
Իսրայելի գլխավոր հյուպատոսը Նյու Յորքում՝ Օֆիր Ակունիսը, առաջարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին շնորհել Խաղաղության Նոբելյան մրցանակ՝ Իրանի դեմ պատերազմի համար։ Նա այս հայտարարությունն արել է Fox News հեռուստաալիքի եթերում։
Ակունիսի խոսքով՝ երկու առաջնորդները արժանի են այդ մրցանակին՝ իրենց գործողությունների համար, որոնք, նրա կարծիքով, նպաստում են տարածաշրջանում անվտանգության ապահովմանը։ Դիվանագետը նշել է, որ նման օրինակ արդեն եղել է, երբ 1979 թվականին Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթին և Իսրայելի վարչապետ Մենահեմ Բեգինին։
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ դեռ չի ստացել Խաղաղության Նոբելյան մրցանակ, քանի որ, նրա խոսքով, մրցանակի հանձնման գործընթացի վրա մեծ ազդեցություն ունի Նորվեգիան, որը վերահսկում է Նոբելյան կոմիտեի որոշումները։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին