Եգիպտական հեղափոխության 2-րդ տարեդարձին Թահրիրում բախումներ են տեղի ունեցել
Մերձավոր Արևելք
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի կենտրոնական Թահրիր հրապարակում, որը աշխարհում ճանաչում ստացավ 2011 հեղափոխության շնորհիվ, կրկին բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և ցուցարարների միջև, ովքեր պատրաստվում են նշել հեղափոխության 2-րդ ամյակը. գրում է BBC-ն:
Եգիպտական ընդդիմությունն ու երիտասարդական շարժման ակտիվիստներն առաջարկում էին տարեդարձը նշել նոր ընտրված նախագահ Մուհամմեդ Մուրսիի դեմ բողոքի ցույցեր կազմակերպելով, ով, նրանց կարծիքով, դավաճանել է հեղափոխության գաղափարները:
Ընդդիմության ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենց կողմնակիցները ցույցի են դուրս գալու նույն պահանջներով, ինչ-որ 2 տարի առաջ` «Հաց, ազատություն, սոցիալական հավասարություն»: Հեղափոխությունը Եգիպտոսում սկիզբ էր առել 2011թ. հունվարի 25-ին:
Ընդդիմության կողմից այդ օրը հռչակվեց ցասման օր: Ցուցարարները հավաքվել էին Թահրիր հրապարակում և պահանջում էին նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականը: Զուգահեռաբար բողոքի ալիքներ էին բռնկվել նաև եգիպտական այլ քաղաքներում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ