Թուրքիան բողոք է հայտնել Իրանին՝ իր տարածքի ուղղությամբ արձակված հրթիռի պատճառով
Թուրքիա
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը բողոք է հայտնել Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիին այն բանից հետո, երբ թուրքական կողմը խոցել է Իրանից արձակված հրթիռը, որը շարժվում էր Թուրքիայի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով թուրքական դիվանագիտական աղբյուրին։
Գործակալության տվյալներով՝ Թուրքիայի և Իրանի արտգործնախարարների միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց, որի ընթացքում Ֆիդանը Անկարայի դժգոհությունն է հայտնել այն բալիստիկ հրթիռի կապակցությամբ, որը արձակվել էր Իրանի տարածքից և ուղղվում էր Թուրքիայի օդային տարածքի կողմը։
Թուրքիայի ԱԳ նախարարը նաև նախազգուշացրել է իրանական կողմին՝ ընդգծելով, որ Թեհրանը պետք է խուսափի ցանկացած քայլից, որը կարող է էլ ավելի սրել տարածաշրջանային հակամարտությունը։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին