Սիրիան հրթիռային ստորաբաժանումներ է ուղարկել Լիբանանի հետ սահման
Աշխարհ
Մերձավոր Արևելքում սրվող հակամարտության ֆոնին Սիրիան Լիբանանի հետ սահմանին տեղակայել է հազարավոր զորքեր՝ պաշտպանական նպատակներով։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։
«Սիրիան Լիբանանի հետ սահմանը ամրապնդել է հրթիռային ստորաբաժանումներով և հազարավոր զորքերով, քանի որ տարածաշրջանում հակամարտությունը տարածվել է, այդ թվում՝ Իսրայելի և Լիբանանում «Հեզբոլլահի» միջև», - նշվում է հաղորդագրության մեջ։
Սիրիական աղբյուրները գործակալությանը հայտնել են, որ զենքի և թմրանյութերի մաքսանենգության, ինչպես նաև Սիրիա զինյալների ներթափանցման կանխարգելմանն ուղղված անվտանգության միջոցառումները սկսվել են փետրվարին։ Սակայն վերջին օրերին այդ ջանքերը արագացվել են։ Գործակալության աղբյուրի խոսքով՝ ուժեղացումները ներառում են հետևակային ստորաբաժանումներ, զրահատեխնիկա և կարճ հեռահարության հրթիռային կայանքներ։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին