Ռուսաստանի նախկին վարչապետը ներկայացրել է Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հետևանքները
Ռուսաստան
Ռուսաստանի նախկին վարչապետ Սերգեյ Ստեպաշինը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուց հետո ռազմական ծախսերի ավելացման հեռանկարը կարող է երկիրը թողնել «առանց մեկ կոպեկի»։
Նա պնդել է, որ Ֆինլանդիան հիմարություն է գործել՝ միանալով Հյուսիսատլանտյան դաշինքին, քանի որ իրենից որևէ սպառնալիք չի ներկայացնում։
«Եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պահանջի համաձայն՝ ֆինները իրենց ՀՆԱ-ի 5%-ը ներդնեն ՆԱՏՕ-ում, նրանք ոչինչ չեն ունենա։ Նրանք իրենց դահուկներով կփախչեն», - նշել է Ստեպաշինը։
Նա հավելել է, որ Ֆինլանդիան տառապում է Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզումից։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին