Դիետոլոգը նշել է ամենավնասակար կոնֆետների տեսակը
Հասարակություն
Դիետոլոգ-նուտրիցիոլոգ Սոֆիա Կովանովան նշել է, որ որոշ կոնֆետների օգտագործումից պետք է խուսափել նույնիսկ այն մարդկանց կողմից, որոնք առողջական խնդիրներ չունեն։ Նրա խոսքով՝ ամենավնասակար են այն կոնֆետները, որոնք պարունակում են ֆրուկտոզա, տարբեր տեսակի սիրոպներ, հիդրոգենացված ճարպեր և բազմաթիվ սննդային հավելումներ։
Մասնագետի կարծիքով՝ նման քաղցրավենիքները ոչ մի օգտակար ազդեցություն չեն ունենում օրգանիզմի վրա՝ անկախ նրանից, մարդը ունի շաքարային դիաբետ կամ ավելորդ քաշ, թե ոչ։
Կովանովան խորհուրդ է տալիս ընտրել ավելի պարզ բաղադրությամբ արտադրանքներ։ Նրա խոսքով՝ նման մթերքների ազդեցությունը առողջության վրա ավելի կանխատեսելի է և քիչ ռիսկեր է պարունակում։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին