Ավելացել է Դուբայ–Մոսկվա թռիչքի տևողությունը հակամարտությունից հետո
Համաշխարհային Մամուլ
Մերձավոր Արևելքում սկսված հակամարտությունից հետո Դուբայից Մոսկվա թռիչքի ժամանակը զգալիորեն աճել է։ Flightradar ծառայության տվյալներով՝ թռիչքի տևողությունը երկարացել է մոտ մեկուկես անգամ։
Եթե նախկինում Դուբայից Մոսկվա թռիչքը միջինում տևում էր 5 ժամ 21 րոպե, ապա մարտի 3-ին այն հասել է 8 ժամ 21 րոպեի։ Օդանավերը ստիպված են շրջանցել հակամարտության գոտին՝ թռչելով Կարմիր և Միջերկրական ծովերի ուղղությամբ։
Միևնույն ժամանակ որոշ ավիաընկերություններ ընտրում են այլ երթուղիներ։ Օրինակ՝ flydubai-ի FZ951 չվերթը Մոսկվա է հասել Կենտրոնական Ասիայի վրայով՝ 7 ժամ 12 րոպեում։ Մասնագետների գնահատմամբ՝ տարածաշրջանային լարվածության պատճառով թռիչքների ժամանակը միջինում աճել է մոտ մեկուկես անգամ։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին