«Երկիր». Այս անգամ չստացվեց
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով օրերս հերթական միջադեպն է տեղի ունեցել ոստիկանության և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության միջև:
Ոստիկանները մտել են ԲՀԿ Բաղրամյանի տարածքային գրասենյակի ղեկավարի տուն և հայտարարել, թե այնտեղի հեռուստացույցը գողացված է: Հակառակն ապացուցելու համար տարածքային գրասենյակի ղեկավարից պահանջել են ցույց տալ հեռուստացույցի «փաստաթղթերը»:
«Հեռուստացույցը հինգ տարի առաջ ենք գնել, փաստաթղթերը որտեղի՞ց գտնեմ», - փորձել է արդարանալ տանտերը, սակայն անդրդվելի ոստիկանները նրան տարել են ոստիկանության բաժանմունք:
Փաստաթղթերը, բարեբախտաբար, գտնվել են, իսկ գործին միջամտել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանն ու հարթել խնդիրը:
«Երկիր»-ը երեկ փորձեց տեղեկություններ ստանալ հենց Արամ Սաֆարյանից, սակայն նա մեր հեռախոսազանգերին չէր պատասխանում, իսկ ԲՀԿ մամուլի խոսնակ Բաղդասար Մհերյանն այս պատմությունից անտեղյակ էր»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ