Բահրեյնում չորս մարդ է ձերբակալվել ռազմական օբյեկտները և հարվածները նկարահանելու համար
Աշխարհ
Բահրեյնի իրավապահ մարմինները ձերբակալել են չորս անձի, որոնք կասկածվում են ռազմական օբյեկտների նկարահանման և Իրանի հարվածների հետևանքների վերաբերյալ տեսանյութեր հրապարակելու մեջ, հայտարարել է թագավորության Ներքին գործերի նախարարությունը։
Նախարարության տվյալներով՝ ձերբակալվածները տեսանյութերը տարածել են իրենց սոցիալական ցանցերի էջերի միջոցով։ Իրավապահ մարմինների աշխատակիցները շեշտում են, որ նման հրապարակումները կարող են մոլորեցնել հանրությանը և նպաստել բնակիչների շրջանում խուճապին, ինչը, իր հերթին, կարող է վնաս հասցնել հասարակական անվտանգությանը։ Գործերը ուղարկվել են դատախազություն։
Բահրեյնի Ներքին գործերի նախարարությունը կոչ է արել տեղի բնակիչներին ապավինել տեղեկատվության պաշտոնական աղբյուրներին և զերծ մնալ չստուգված տեղեկատվության և հրապարակումների տարածումից։

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան