Իրանը կավարտի պատերազմը, երբ հասնի իր նպատակներին
Աշխարհ
Իրանի համար կարևոր չէ, թե որքան կտևի պատերազմը. այն կավարտվի, երբ Թեհրանը հասնի իր նպատակներին, հայտարարել է «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի փոխհրամանատար Կայումարս Հեյդարին։
«Մեզ համար միևնույն է, թե որքան կտևի պատերազմը։ Մենք դիմացել ենք ութ տարվա պատերազմի, և մենք կավարտենք այս պատերազմը, երբ հասնենք մեր բոլոր նպատակներին և ստիպենք թշնամուն զղջալ և հուսահատվել իր ամոթալի գործողություններից», – նրա խոսքերն է մեջբերել Իրանի պետական հեռարձակողը։
Հեյդարին նաև խոստացել է, որ Իրանը կշարունակի պատերազմը, «մինչև ամերիկյան նավերի տախտակամածները լցվեն ամերիկացի զինվորների դագաղներով»։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին