Հորմուզի նեղուցը փակ է միայն ԱՄՆ-ի, Իսրայելի և եվրոպական երկրների նավերի համար
Աշխարհ
Իրանի Իսլամական հեղափոխական պահապանների կորպուսը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը՝ աշխարհի կարևորագույն առևտրային ճանապարհներից մեկը, որը պատերազմից հետո զգալիորեն սահմանափակել է նավարկումը, փակ է միայն ԱՄՆ-ի, Իսրայելի, Եվրոպայի և մյուս արևմտյան դաշնակիցների նավերի համար, գրում է CNN-ը։
«Մենք նախապես նշել ենք, որ միջազգային օրենքների և որոշումների հիման վրա՝ պատերազմի ժամանակ, Իրանի Իսլամական Հանրապետությունը իրավունք ունի վերահսկելու Հորմուզի նեղուցով անցումը», – հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխական պահապանների կորպուսը՝ հղում անելով պետական IRIB հեռուստաընկերությանը։
Կորպուսը նախազգուշացրել է, որ եթե հայտնաբերվեն ԱՄՆ-ի, Իսրայելի, եվրոպական երկրների և նրանց աջակցող երկրների նավերը, դրանք անպայման կհարվածվեն։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին