Լավրով․ ՆԱՏՕ-ն ներքաշվում է Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմի մեջ
Ռուսաստան
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն աստիճանաբար ներգրավվում է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից սկսված ռազմական գործողությունների մեջ։ Նրա խոսքերով՝ դաշինքի ներգրավվածությունը հիշեցնում է այն իրավիճակը, որը, ըստ Մոսկվայի, ավելի վաղ ձևավորվել էր Ուկրաինայի շուրջ։
Լավրովը այս հայտարարությունն արել է դիվանագիտական «կլոր սեղանի» ժամանակ, որը նվիրված էր Ուկրաինայի շուրջ իրավիճակի կարգավորմանը։ Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն երկար ժամանակ ակտիվորեն ներգրավված է եղել ուկրաինական գործընթացներում, իսկ այժմ նույնպիսի ներգրավվածություն է դրսևորվում նաև Մերձավոր Արևելքում՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ սկսված հակամարտության շրջանակում։
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳ նախարարը նշել էր, որ Վաշինգտոնն ու Թել Ավիվը փորձում են Իրանի դեմ հնարավոր պատերազմի մեջ ներքաշել նաև Պարսից ծոցի երկրներին՝ այդպիսով խորացնելով տարածաշրջանային բաժանումները։ Փետրվարի 28-ին ԱՄՆ-ը և Իսրայելը ռազմական գործողություններ էին սկսել Իրանի դեմ՝ հարվածներ հասցնելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարական կենտրոններին, օդանավակայաններին, անօդաչու սարքերի գործարկման կետերին և հակաօդային պաշտպանության համակարգերին։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին