Պուտինը շնորհակալություն է հայտնել ռուսական ատոմային ոլորտի երեք աշխատակցի
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել Սվերդլովսկի մարզում գործող ատոմային ոլորտի երեք մասնագետների՝ երկարամյա և արդյունավետ աշխատանքի համար։ Համապատասխան կարգադրությունը հրապարակվել է Ռուսաստանի իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում։
Պետական պարգևի են արժանացել Նովոուրալսկ քաղաքում գործող «Գրինատոմ» ընկերության մասնաճյուղի երեք աշխատակիցներ՝ պորտալային և ինտերնետային համակարգերի խմբի փորձագետ Յուրի Ագաֆոնովը, ֆունկցիոնալ ճարտարապետ Վիկտորիա Գորբունովան և սեփական մշակման համակարգերի խմբի առաջատար մասնագետ Ալեքսանդր Օսիպկինը։ Նրանք խրախուսվել են մասնագիտական գործունեության մեջ ունեցած երկարամյա ներդրման համար։
Ավելի վաղ հաղորդվել էր նաև, որ Ռուսաստանի նախագահը երկրի փոխվարչապետ Դենիս Մանտուրովին շնորհել է «Ռուսաստանի հերոս» բարձրագույն կոչումը։ Մանտուրովը երկար տարիներ ղեկավարել է Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարությունը և ներկայում զբաղվում է պաշտպանության արդյունաբերական համալիրի համակարգմամբ։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին