Իրանական դրոնը ընկել և պայթել է Նախիջևանի օդանավակայանի տարածքում
Ադրբեջան
Ադրբեջանի Նախիջևան քաղաքում գտնվող օդանավակայանի տարածքում ընկել է իրանական անօդաչու թռչող սարք։ Դեպքի կադրերը հրապարակել է ադրբեջանական APA գործակալությունը՝ իր Telegram ալիքում։
Ադրբեջանական լրատվամիջոցի հաղորդմամբ՝ դրոնը Իրանի կողմից իրականացված հարձակման ժամանակ մեծ արագությամբ բախվել է օդանավակայանի տերմինալի հարակից տարածքին և պայթել։ Տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է անօդաչու սարքը մեծ արագությամբ ընկնում գետնին օդանավակայանի շենքի մոտ։
Ավելի վաղ Qazetchi պարբերականը՝ հղում անելով անանուն աղբյուրների, գրել էր, որ Ադրբեջանը զորքեր է տեղափոխել Իրանի հետ սահման։ Ըստ հրապարակման՝ այդ քայլը կատարվել է այն ժամանակ, երբ արդեն չորրորդ օրն էր շարունակվում ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունը Իրանի դեմ։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին