Ֆրանսիայի ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարարի հետ՝ լարվածությունը մեղմելու նպատակով
Աշխարհ
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ և ընդգծել լարվածության նվազեցման անհրաժեշտությունը տարածաշրջանում, հաղորդում է Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը։
Նախարարության հայտարարության համաձայն՝ Բարոն դատապարտել է Իրանի հարձակումները, վերահաստատել Ֆրանսիայի հանձնառությունը Մերձավոր Արևելքում կայունության պահպանմանը, լարվածության մեղմացմանն ու դիվանագիտական երկխոսության վերսկսմանը՝ համապատասխան միջազգային իրավունքի նորմերին։
Բարոն նաև բարձրացրել է Իրանում կալանավորված Ֆրանսիայի քաղաքացիների հարցը և պահանջել նրանց անհապաղ ազատ արձակումը։ Այս մասին գրում է AL-JAZEERA-ն։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին