Իրանի դեմ Իսրայել‑ԱՄՆ գործողությունները վտանգում են գլոբալ կայունությունը․ Լավրով
Աշխարհ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հինգշաբթի հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները Իրանի դեմ վտանգ են ներկայացնում համաշխարհային կայունության և տնտեսության համար, հայտնում է Sputnik International-ը։
«Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները, որոնք պայմանավորված են Իսրայելի և ԱՄՆ-ի ագրեսիայով Իրանի նկատմամբ, մշտապես հայտնվում են թերթերի առաջին էջերում և սոցիալական ցանցերում, և դրանք իսկապես պարունակում են զանգվածային, բացասական հետևանքներ ամբողջ աշխարհի համար», – ասել է Լավրովը։
Նախարարը հավելել է, որ Ռուսաստանը կձեռնարկի բոլոր հնարավոր քայլերը՝ Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման համար։
Լավրովը նաև նշել է, որ ԱՄՆ-ում կան վեճեր` գործողության իրական նպատակների շուրջ. «Բազմաթիվ մարդիկ, այդ թվում՝ ԱՄՆ-ի բազմաթիվ քաղաքական գործիչներ, չեն հասկանում այս գործողության նպատակները», – ասել է նա։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին