«Ժողովուրդ». 109.7 տոկոս աճ գյուղատնտեսությունում
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «ՀՀ ազգային վիճակագրական ծառայության վերջին՝ սոցիալ-տնտեսական իրավիճակին նվիրված զեկույցում զարմանահրաշ պատկեր է գրանցել: Պարզվում է՝ Հայաստանում դեկտեմբերին գյուղատնտեսական ոլորտում նախորդ ամսվա համեմատությամբ 109.7 տոկոս աճ է գրանցվել: Եվ այն դեպքում, երբ դեկտեմբերին գյուղատնտեսություն պարզապես չկա: Բայց որպեսզի տնտեսական ակտիվության 5,9 տոկոս աճ ցուցադրվի, իշխանությունները նաև թվանկարչության մեթոդների են դիմում: «Գյուղատնտեսության ոլորտում սեպտեմբերին նախորդ ամսվա համեմատությամբ 139 տոկոս աճ է գրանցվել, ինչը պայմանավորված է բերքահավաքի սեզոնով: Հոկտեմբերին՝ բերքահավաքի վերջում, աճը նվազել է ու դարձել 63,8 տոկոս, նոյեմբերին, 37,1 տոկոս: Այս ամենը բնական է, քանի որ չկա բերքահավաք: Բայց ահա այսքանից հետո՝ դեկտեմբերին, 109,7 տոկոս աճ է գրանցվել: Շատ տարօրինակ է, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում մատնանշեց ՀԱԿ անդամ, տնտեսագետ Մովսես Արիստակեսյանը՝ հավելելով, որ թվերը նկարվել են»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ