Իրանը մտադիր էր հարվածել Թուրքիայում գտնվող Ինջիրլիքի ավիաբազային․ NYT
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ զինվորականները կարծում են, որ Իրանը մտադիր էր հրթիռային հարված հասցնել Թուրքիայի Ինջիրլիքի ավիաբազային, որտեղ տեղակայված է ԱՄՆ ռազմաօդային ուժերի զգալի զորակազմ։ Այս մասին հաղորդել է The New York Times-ը՝ հղում անելով ԱՄՆ բարձրաստիճան զինվորականի և արևմտյան պաշտոնյայի։
Մարտի 4-ին իրանական հրթիռը թռավ Իրաքի և Սիրիայի վրայով և խոցվեց Միջերկրական ծովում՝ Թուրքիա ուղղվելիս։ Հրթիռը որսացել է ԱՄՆ ռազմածովային ուժերի USS Oscar Austin էսկադրոնից արձակված SM-3 որսորդական սարքը։ Խփված հրթիռի բեկորները ընկել են թուրքական Հաթայ նահանգում՝ Սիրիայի սահմանի մոտ։ Ոչ ոք չի տուժել։
NYT-ը նշում է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ պետություն է, և նրա վրա հարձակումը կարող է 32 անդամից բաղկացած դաշինքը ներքաշել հակամարտության մեջ։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին