Ադրբեջանը պատրաստվում է արձագանքել Նախիջևանում անօդաչու թռչող սարքի միջադեպին
Աշխարհ
Բաքուն պատրաստվում է արձագանքել Նախիջևանում անօդաչու թռչող սարքի կործանմանը, հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
«Պաշտպանության նախարարությունը պատրաստում է անհրաժեշտ արձագանքման միջոցառումներ՝ մեր երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու, ինչպես նաև քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների անվտանգությունն ապահովելու համար: Այս հարձակումները անպատասխան չեն մնա», - ասվում է նախարարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Նախարարությունը հավելել է, որ «Իրանը կրում է միջադեպի ամբողջական պատասխանատվությունը»։
Մարտի 5-ի կեսօրին իրանական անօդաչու թռչող սարք է բախվել Նախիջևանի Ինքնավար Հանրապետության օդանավակայանի տերմինալի շենքին, իսկ մեկ այլ անօդաչու թռչող սարք է բախվել Շեքերաբադ գյուղի դպրոցի մոտ: Երկու մարդ վիրավորվել է:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է անօդաչու թռչող սարքի հարձակումը և կանչել Իրանի դեսպանին:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին