Ֆրանսիան թույլատրել է Միացյալ Նահանգներին օգտագործել Մերձավոր Արևելքում գտնվող իր ռազմաբազաները
Աշխարհ
Ֆրանսիան ժամանակավորապես թույլատրել է ամերիկյան ինքնաթիռներին օգտագործել Մերձավոր Արևելքում գտնվող իր ռազմաբազաները, հաղորդում է AFP-ն՝ հղում անելով Ֆրանսիայի զինված ուժերի գլխավոր շտաբին։
«ԱՄՆ-ի հետ մեր հարաբերությունների շրջանակներում նրանց ինքնաթիռների ներկայությունը ժամանակավորապես թույլատրվել է տարածաշրջանում գտնվող մեր բազաներում», - գործակալությունը մեջբերել է Գլխավոր շտաբի խոսնակի խոսքերը։
Նրա խոսքով՝ «այդ ինքնաթիռները օգնում են պաշտպանել Ֆրանսիայի գործընկերներին տարածաշրջանում»։ Խոսքը կոնկրետ բազաների մասին չի նշվում։
Իսպանիան նախկինում մերժել էր Միացյալ Նահանգներին թույլտվություն տալ օգտագործել իր տարածքում գտնվող ռազմական բազաները Իրանում գործողությունների համար։
Ի պատասխան՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները մտադիր է խզել բոլոր առևտրային հարաբերությունները Թագավորության հետ։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին