Bloomberg. ԵՄ-ն կարող է ֆինանսավորել «Դրուժբա» նավթամուղի վերականգնումը
Աշխարհ
Եվրամիությունը (ԵՄ) քննարկում է «Դրուժբա» խողովակաշարի վերականգնման ֆինանսավորման հարցը՝ որպես Ուկրաինային տրամադրվող ֆինանսական օգնության մաս, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Նրանց խոսքով՝ Եվրոպական հանձնաժողովը կարող է օգտագործել Կիևին աջակցելու համար հատկացված բյուջետային միջոցները՝ խողովակաշարի վերանորոգման ֆինանսավորման համար։ Ավելին, Բրյուսելը պատրաստ է փորձագիտական օգնություն ցուցաբերել «Դրուժբա» խողովակաշարի վերականգնման համար։
Աղբյուրները նաև հայտնել են, որ Եվրահանձնաժողովը ներկայումս բանակցություններ է վարում Կիևի հետ՝ խողովակաշար առաքելություն ուղարկելու վերաբերյալ՝ վնասը գնահատելու համար։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին