Իրանը հայտարարել է հակամարտությունում իր նորագույն գերծանր հրթիռի օգտագործման մասին
Աշխարհ
Իրանը իր նորագույն գերծանր հրթիռը՝ Խորամշահր 4-ը, օգտագործել է Միացյալ Նահանգների և Իսրայելի հետ հակամարտության ժամանակ։ Այն արձակվել է Իսրայելի ուղղությամբ, հաղորդել է Իրանի պետական IRIB հեռուստաալիքը։
«Գերծանր Խորամշահր 4 հրթիռն արձակվել է օկուպացված տարածքների (Իսրայելի) ուղղությամբ», - ասվում է հաղորդագրության մեջ, որը, ինչպես պնդում է IRIB-ը, ֆիքսել է հրթիռի արձակման պահը։
Նախկինում Իրանի Press TV-ն հաղորդել էր, որ ԻՀՊԿ-ն իր հրթիռային բազաներից մեկում մարտական պատրաստության է բերել Խորամշահր 4 հրթիռը։
Նոր իրանական հրթիռն ունի 2000 կիլոմետր հեռահարություն և կարող է կրել 1500 կիլոգրամանոց պայթուցիկ մարտագլխիկ։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին